00:00:00

Դավիթ Բեկի փողոցում բախվել են ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մահացել է

15:51, 20 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 19-ին, ժամը 19.40-ին, Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» վարորդն ու նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամը 22.50-ին «Օպելի» 61-ամյա վարորդը՝ Մանվել Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր