00:00:00

Վրաերթ՝ Րաֆֆու փողոցում, եկեղեցու մոտ. 68-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է

12:22, 20 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 17։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեւորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին (ծնված 1952 թ.), ում մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր