00:00:00

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. Թաքցրել են բեռնատարում

18:52, 19 հունիս 2020 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը  շարունակում է հետեւողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման եւ կանխման ուղղությամբ: ՊԵԿ-ից  հայտնում են, որ օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան  ժամանած ՀՀ  քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի բեռնախցիկներից մեկից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ բանալի պատրաստելու համար նախատեսված ձեւանմուշներ՝  ընդհանուր 142 կգ քաշով: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսնանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր