00:00:00

Մեկ օրում՝ 63 հանցագործություն. Մաքսանենգություն, հարկերից խուսափում, ծնողից երեխային բաժանելը

18:30, 19 հունիս 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 15, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության՝ 8-ական, սպանության սպառնալիքի ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 6-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, ծնողից երեխային բաժանելու, դատական ակտը չկատարելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ բնակարանային գողության 1-ական դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 90 պատահար, ինչի հետեւանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր