00:00:00

Երեւանի մանկապարտեզներում դիտարկումները շարունակվում են

17:58, 19 հունիս 2020 Իրավական

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկումներ եւ կրկնայցեր են իրականացրել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք մանկապարտեզներում: Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում եւ սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջեւ սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի եւ պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, ինչպես նաեւ մի շարք այլ կետեր: Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են: Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր