00:00:00

Կասկադյորական վթար Արագածոտնում. 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով հայտնվել է երկաթե ջրախողովակի վրա

11:56, 19 հունիս 2020 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետեւ բախվել ոռոգման ջրի համար նախատեսված երկաթե ջրախողովակին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել եւ քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր