00:00:00

Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան. դատարանը քննում է նրա կալանքի հարցը

10:35, 19 հունիս 2020 Իրավական

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ մեկնարկում է նրան կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։ Դատարանի բակում են նրան ողջունեցին ԲՀԿ պատգամավորները, այնուհետեւ նա մտավ դատարանի շենք։ Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։ «Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր