00:00:00

Խոսրովի անտառի հրդեհը մեկուսացված է․ ՇՄ նախարարության մամուլի խոսնակ

20:36, 18 հունիս 2020 Պատահարներ

Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։ «Կրակը տարածվել է 4֊5 հեկտար տարածքի վրա։ Վերոնշյալ տարածքի բուսականության 50%֊ը նախնական տվյալներով վնասվել է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ», գրել է Դավիթ Գրիգորյանը։ Ըստ Դ․Գրիգորյանի՝ այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է, վնասները հաշվարկվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր