00:00:00

Դատարանը քիչ անց կհրապարակի որոշումը՝ Ծառուկյանի փաստաբանների միջնորդության առնչությամբ

20:01, 18 հունիս 2020 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանը քիչ անց կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների՝ դատավորի Ռոբերտ Պապոյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշումը։ Նշենք, որ դատարանը  քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ընթանում է դռնփակ։ Դատարանի բակում ու հարակից տարածքներում մեծ թվով ոստիկաններ կան։ Դատարանի բակում են նաև ԲԿՀ պատգամավորները։ Նրանցից երկուսին այսօրչ ոստիկանները տուգանել են դիմակ չկրելու համար։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։ Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր