00:00:00

Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում անձրևաջրերը լցվում են բնակելի տնակներ․ փրկարարները դուրս են բերել 4 մարդու

12:26, 18 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 20։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանում անձրևաջրերը լցվում են բնակելի տնակներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: «Ուկրշին» տնակային ավանի տնակներից մեկից փրկարարները դուրս են բերել 4 բնակչի և տեղափոխել Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 99 շենք։ Փրկարարներն ավազե պարկերով ստեղծել են պատնեշներ, փոխել անձրևաջրերի հոսքի ուղղությունը և տնակներից իրականացրել ջրահեռացման աշխատանքներ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր