00:00:00

Աջափնյակում ուժեղ քամուց լուսավորության 2 սյուները պոկվել են, ընկել ու փակել ճանապարհը

10:14, 18 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի  Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետեւանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարնեը սահմանազատել են տարածքը, ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել սյուները եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր