00:00:00

Սարալանջի փողոցում քաղաքացին ընկել է 5 մետր խորության փոսը և վնասել ոտքը

17:12, 17 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 05։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ արագաչափի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և վնասել ոտքը․ փոսից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Յանոշ Բ․-ին (ծնված 1969 թ․) դուրս են բերել մոտ 5 մ խորությամբ փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր