00:00:00

Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը

13:58, 17 հունիս 2020 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին: Դատարանը նախորդ նիստում լսել էր երկրորդ նախագահի փաստաբաններին, այսօր կլսի փաստաբան Ռուբեն Սահակյանին, կամ նրա միջնորդությունը կներկայացնեն գործընկերները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր