00:00:00

Հրազդան-Հանքավան ճանապարհին գտնվել է կորած քաղաքացին. Բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն

11:21, 17 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 23:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացու հայրը գտնվում է Հրազդան-Հանքավան ճանապարհին հարակից տարածքում և չի կարողանում հստակ բացատրել իր գտնվելու վայրը. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ջերմոցների մոտակայքում հայտնաբերվել է Գուրգեն Գ․-ն (ծնված 1955 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր