Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 01:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սեւերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։