00:00:00

Վրաստանի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

21:29, 15 հունիս 2020 Պատահարներ

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևելյան շրջանում՝ Կախեթի մարզում: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն: Սեյսմոլոգիական վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:47-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ): Ցնցումների օջախը տեղակայված է եղել 16 կմ խորությամբ Զեմո Խալացանի գյուղում՝ Դեդոփլիսծղարո քաղաքից դեպի հարավ-արևելք: Հիշեցնենք, որ նախօրեին 5.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայում, ինչի հետևանքով վնասվել էր Բինգլյոլ քաղաքի ժանդարմերիայի տեսահսկման աշտարակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր