00:00:00

Ամասիայում գիշերը գայլերը հոշոտել են համայնքի բնակչի ոչխարները

15:23, 15 հունիս 2020 Պատահարներ

Երեկ գիշեր գայլերի ոհմակը հարձակվել ու հոշոտել է Ամասիա համայնքի բնակիչ Տիգրան Հովսեփյանի ոչխարները։ Կենդանիները գիշերը եղել են տան բակում գտնվող բացօթյա փարախում, առավոտյան տանտերը  արյան հետքեր է նկատել բակում, իսկ փարախին մոտենալուց հետո ոչխարներին հայտնաբերել է հոշոտված: 23 ոչխարներից 4-ը հոշոտված է եղել հենց բակում, 10-ին հայտնաբերել են դաշտերից ու տան հարակից տարածքներից։ Մյուս ոչխարները վնասված են և ունեն պատռվածքներ, հոշոտված ոչխարների միսը օգտագործման ենթակա չի եղել։ Տիգրան Հովսեփյանի տնտեսությանը պատճառվել է մոտ մեկ միլիոն դրամի վնաս։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր