00:00:00

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 48-ամյա վարորդը, Nissan-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

13:47, 15 հունիս 2020 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00։10-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Կ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 51-ամյա Գ. Ի-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր