00:00:00

Թուրքիայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ կան տուժածներ

20:43, 14 հունիս 2020 Պատահարներ

Առնվազն երեք մարդ է վիրավորվել Թուրքիայի արեւելքում՝ Բինգյոր նահանգում, տեղի ունեցած 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով, հայտնել է հանրապետության ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։ «Ստացված տեղեկություններով՝ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարլիովի շրջանում։ Փլվել է ժանդարմերիայի դիտաշտարակը, այդ կառույցի աշխատակիցներից մեկը գտնվում է փլատակների տակ, եւս երկու աշխատակից ստացել են թեթեւ վնասվածքներ»,-ասված է Սոյլուի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր