00:00:00

Սյունիքի մարզում 56–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 անչափահասի

16:35, 14 հունիս 2020 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: SHAMSYAN.COM-ի հաղորդմամբ ժամը 18:30-ի սահմաններում Կապանի բնակիչ, 56-ամյա Կարեն Ա.-ն Կապան քաղաքում ՝ Հունան Ավետիսյան փողոցի 1-ին շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կապանի բնակիչներ, 16-ամյա Ն. Մ.-ին և 16-ամյա Ն. Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխաներին տեղափոխել է Կապանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Կապանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր