00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր

23:20, 12 հունիս 2020 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Ս.-ի վարած Opel մակնիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Արտուշ Դ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Սարգիս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր