00:00:00

Պուշկինի լեռնանցքի ոլորաններում BMW-ն դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 10 մետր սահել ձորակը

10:06, 11 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 01:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տելման Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մետր սահել ձորակը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Արթուր Դ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Սպիտակի ԲԿ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Տելման Մ․-ին եւ Արսեն Պ․-ին (ծնված 1985 թ.): Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր