00:00:00

Մեղրաձորի չշահագործվող հանքում մահացած 3 երիտասարդները հորեղբոր տղաներ են

15:53, 10 հունիս 2020 Պատահարներ

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող՝ չօգտագործվող հանքախորշում այս կեսգիշերին մահացած երիտասարդ երեք տղաները ազգականներ են։ Մեղրաձորցի երիտասարդների համագյուղացիներից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ երիտասարդները հորեղբոր տղաներ են։ Նրանցից 34-ամյա Բագրատ Խաչատրյանը եւ 29-ամյա Հայկ Սաֆարյանը ամուսնացած են, մեկական մանկահասակ երեխա ունեն, երկուսի կանայք էլ հղի են, սպասում են երկրորդ զավակին։ 27-ամյա Արամ Գոգոլյանը, ըստ համագյուղացու, պետք է շուտով նշանվեր։ Նշենք, որ երիտասարդները հանքավայրի աշխատակիցներ են, նրանք, նախնական տեղեկություններով, փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել, ինչի ժամանակ թունավորվել են գազից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները 2 կմ քայլելով են դուրս բերել մահացածների մարմինները։ 5 մեղրաձորցի դրանից հետո թունավորմամբ դիմել էր Հրազդանի բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր