00:00:00

Մեքենան բախվել է վերամբարձ կռունկին․ վարորդը տեղում մահացել է

14:49, 10 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 10-ին, ժամը 11։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած վերամբարձ կռունկին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թելման Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած վերամբարձ կռունկին։ Մինչ շտապօգնության՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր