00:00:00

Երեւան-Երասխ ճանապարհին բախվել են «Range Rover»-ն ու «Jeep Wrangler»-ը. Վերջինս շրջվել է. կան վիրավորներ

10:18, 10 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 9-ին, ժամը 23:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Jeep Wrangler» (վարորդ՝ Նարեկ Բ․, ծնված 1981 թ․) եւ «Range Rover» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Մարինե Բ․-ն (ծնված 1983 թ․) եւ Սուսաննա Գ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն ուղղել են «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր