00:00:00

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի

09:04, 10 հունիս 2020 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա: Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին, և թունելում հայտնաբերել են 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից: Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները իրենց պատգարակով մոտ 2 կմ ոտքով մահացածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերգեյ Երիցյանն ու Կարեն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր