00:00:00

Երեւանում 15–ամյա վարորդը «Mitsubishi Pajero»–ով բախվել է ճամփեզրի եզրաքարերին. նա հոսպիտալացվել է

18:30, 09 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 9-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Հ․, 15 տարեկան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի եզրաքարերին․ վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպվելը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր