00:00:00

Քասախի կիրճի կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի. բժիշկները վիճակը գնահատում են ծանր

23:47, 08 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 8-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի կա ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի (Հեղինե Բ․, ծնված 1965 թ․)։ Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են (մոտ 1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր