00:00:00

Լոռու մարզում Opel-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հողաթմբին. կա 2 վիրավոր

18:00, 08 հունիս 2020 Պատահարներ

Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։35-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել հողաթմբին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի, որոնցից մեկը, ըստ տեղեկությունների, երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր