00:00:00

Սյունիքի մարզում ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

19:55, 07 հունիս 2020 Պատահարներ

Հունիսի 6-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքից դեպի Տեղ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս քաղաքից դեպի Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Դ, ծնված 1987 թ) կողաշրջվել է։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր