00:00:00

Պարզվում են Ծիծեռնակաբերդում 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները

16:00, 05 հունիս 2020 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունիսի 4-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված մարդ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.: Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր