00:00:00

Ադոնցի փողոցում գտնվող ավտոտնակում կայանած «Chevrolet Venture» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

10:57, 04 հունիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 00:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում կայանած «Chevrolet Venture» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝  01։11-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր