00:00:00

Ողբերգական դեպք Գյումրիում. «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 56–ամյա տղամարդը մահացել է

22:34, 03 հունիս 2020 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մահացել է Վանաձոր քաղաքի բնաիչ, 56-ամյա Սպարտակ Հ.-ն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոնից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել էր մայիսի 27-ին: Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սպարտակ Հ.-ն «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքներ կատարելիս հողաշերտը փլվել է նրա վրա, ինչից հետո Գյումրու շտապօգնության կայանի բժիշկների կողմից նա տեղափոխվել էր հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր