00:00:00

Հայկական զինուժն ադրբեջանական ԶՈւ ավտոմեքենա է խոցել, հրապարակվել է տեսանյութ․ Սպուտնիկ-Արմենիա

17:01, 01 հունիս 2020 Պատահարներ

Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ հարված են հասցրել ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի։
Սպուտնիկ-Արմենիան հայտնում է, որ տեսանյութի առնչությամբ մեկնաբանություններ ՀՀ ՊՆ–ից չտրամադրեցին։ «Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին։ Հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք պատասխան է ստանում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Սպուտնիկ-Արմենիան, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացանում է, որ հայկական ԶՈՒ–ի հարվածի տակ է հայտնվել ադրբեջանական ԶՈՒ–ի այն ավտոմեքենան, որը զինծառայողներ է տեղափոխելիս եղել։ Հիշեցնենք, որ մայիսին 27-ին հայտնի դարձավ, որ հակառակորդի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենա էր այրվել։ Միջադեպի հետևանքով հայկական կողմը կորուսներ չէր կրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր