00:00:00

Հայտնաբերվել է քաղաքացու դին՝ ծառից կախված վիճակում

17:13, 30 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի Ակնա տեղամասում իր եղբայր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1982թ. ծնված Հ. Ա.-ն ծառից կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Գ. Ա.-ն իր որդուն Հ. Ա.-ին նշված տեղամասում` իրենց պատկանող բանջարանոցում, հայտնաբերել է ծառից պոլիէթիլենով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր