00:00:00

ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հիմք չկա. ԱԻՆ

20:45, 29 մայիս 2020 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Այսօր համացանցում, լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի զգացվածության վերաբերյալ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։
Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր