00:00:00

Մոսկվայի կենտրոնում դի են հայտնաբերել, տղամարդը ՀՀ քաղաքացի է

18:58, 29 մայիս 2020 Պատահարներ

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանում՝ Շմիտովսկու անցուղու վրա, ցանկապատի վրա կախված տղամարդու դի է հայտնաբերվել։ Москва քաղաքային լուրերի գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի գիշերը: Տղամարդու ինքնությունը հաստատվել է. նա 66-ամյա ՀՀ քաղաքացի է, որի մարմնի վրա հայտնաբերվել են կտրվածքների և ներարկումների հետքեր, ինչպես նաև որովայնի շրջանում՝ կտրած-ծակած վերքեր:
Մահացածի մոտ հայտնաբերվել են բանկային քարտեր և աշխատանքի անցագիր: Նախնական տվյալներով` տղամարդուն խեղդամահ են արել: Դին ուղարկվել է դիահերձարան: Քննիչներն աշխատում են պարզել տեղի ունեցածի մանրամասները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր