00:00:00

Արմավիրում կամրջից նետված 14-ամյա աղջիկը տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք․ վիճակը կայուն է․ Գեւորգ Դերձյան

14:34, 29 մայիս 2020 Պատահարներ

Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջկան վիրահատել են, նա տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Վիրահատությունը նորմալ է անցել, հիմա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք, վիճակը կայուն է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մ. Մ.-ն ցած էր նետվել Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից»: Տուժածը հոսպիտալացվել էր Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ատացել էր դիմածնոտային բազում վնասվածքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր