00:00:00

Խոշոր հրդեհ՝ «Պապա-ֆուդ» պանդոկում․«1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էմեկնել 4 մարտական հաշվարկ

18:00, 28 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 03։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Խ․-ին պատկանող «Պապա-ֆուդ» պանդոկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։54-ին, մարվել՝ 04։05-ին։ Այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան և 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում (մոտ 10 քմ տարածք)՝ 1 պատուհան, 1 օդորակիչ և փայտյա երեսպատումը (մոտ 1 քմ), հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ և 4 սառնարան։ https://www.youtube.com/watch?v=e7PSDvHdnqA&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր