00:00:00

Ողբերգական ավտովթար Նարեկ գյուղում․ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին

10:36, 27 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 26-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Վարորդների աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» կոչվող տարածքի մոտակայքում, «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Մ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր