00:00:00

Պայթեցումներ. Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող հատվածը փակ կլինի

10:30, 27 մայիս 2020 Պատահարներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մայիսի 27-ին, ժամը 15։00-ից մինչև 20։00-ն «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից  Մ-6 ավտոճանապարհին իրականացվելու են ժայռի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը փակ կլինի։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր