00:00:00

Ջերմուկում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթեւեկելի

12:12, 25 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթեւեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետեւանքով ծառը կոտրվել եւ ընկել է Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 150-րդ կմ-ին: Փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են ճանապարհից՝ այն դարձնելով երթեւեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր