00:00:00

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

23:24, 24 մայիս 2020 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝  ժամը 19:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 120 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ, 36-ամյա Հրանտ Թ.-ի վարած Opel մակնիշի 36 QN 599 համարանիշի և 22-ամյա Արման Հ.-ի վարած Mercedes մակնիշի 36 OX 214 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 26-ամյա Կարուշ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրում բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր