00:00:00

Ռուս-վրացական սահմանի մերձակայքում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

22:21, 24 մայիս 2020 Պատահարներ

Այսօր 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ռուս-վրացական սահմանի մերձակայքում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 16:33-ին Ինգուշեթիայի տարածքում՝ Վրաստանի սահմանից 7 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 16 կմ խորության տակ։ Ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր