00:00:00

Գառնի-Ջրվեժ ճանապարհին «BMW»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին եւ ընկել ցած. 42-ամյա վարորդը տեղում մահացել է

14:37, 23 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է կամրջի արգելապատնեշին եւ ընկել ցած, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր