00:00:00

Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են ՎԱԶ-2107»-ն ու «ԳԱԶ-2410»-ը. վարորդներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

12:27, 22 մայիս 2020 Պատահարներ

ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գոռ Զ․, ծնված 1974 թ․) եւ «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Գրիշա Ն․, ծնված 1958 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Գրիշա Ն․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր։ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր