00:00:00

Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 3 մարտական հաշվարկով

00:15, 22 մայիս 2020 Պատահարներ

Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 21-ին ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ը հաղորդում է, որ հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ եւ տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր