00:00:00

Ողբերգական դեպք. այրվել է «Մազդա» ավտոմեքենան․ կա մեկ զոհ և 3 վիրավոր

20:34, 20 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։ Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և 3 տուժած։ Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր