| Սպորտ |
- մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում
- հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում |
| Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում |
- ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը |
| Մշակույթ |
- արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:
Մասնավորապես ներառում է`
- երաժշտական, գործունեություն
- մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն
- պարի դպրոցների (խմբակների) գործունեություն
- թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն
- լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն |
| Վարորդական դպրոցներ |
- Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն
- օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման) |
| Այլ կրթություն |
- Հաշվապահական դասընթացներ
- Օտար լեզուների դասընթացներ
- Համակարգչային դասընթացներ
- Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
- Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝
- կրոնական ուսուցումը
- ջրային փրկարարների ուսուցումը
- գոյատևման վարժանքների ուսուցումը
- հռետորական արվեստի ուսուցումը
- արագ ընթերցման ուսուցումը |