00:00:00

Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ում գտնվող կորոնավիրուսով վարակված զույգ երեխաներն անակնկալի են արժանացել

18:49, 19 մայիս 2020

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն էին, ովքեր, որպես վարակակիրներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում. Կորոնավիրուսի հաղթահարումը ուժ և համբերություն է պահանջում, հաճախ պարտադրում այնքան սպասված իրադարձությունն անսովոր պայմաններում անցկացնել: Բայց, կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է: Ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն էին, ովքեր, որպես վարակակիրներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում: Անձնակազմը հոգացել է փուչիկների, նվերների, տոնական տորթի և, իհարկե, տոնական երգի մասին: Միանում ենք շնորհավորանքներին, մաղթում առողջություն, անհոգ և խաղաղ մանկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր